Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր:
Միջոցառման շահառու 5387 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 294 մլն. դրամ
Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են միջոցառման պայմաններին բավարարող սուբյեկտների տվյալները, որոնց արդյունքում ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ:
2020թ. մայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը