15 05 2020

Ստեփանակերտում 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն է արձանագրվել

Ստեփանակերտում 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն է արձանագրվել

Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն:Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։

«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 15-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 5 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ ադամաթուզի համար` 34 դրամ կամ 4.6%:

Միջին գնանկում արձանագրվել է սոխ 1կգ՝ 50 դրամ կամ 15.8%, վարունգ 1կգ՝ 17 դրամ կամ 4.6%, լոլիկ 1կգ՝ 34 դրամ կամ 4.4%, կիտրոն 1 հատ՝ 16 դրամ կամ 4.2% և ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում», - ասված է հաղորդագրության մեջ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ