Ամերիաբանկը մայիսի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի երկրորդ տրանշը` 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։ Պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները․
Դասը - Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը - 100,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը- 5,000,000,000 ՀՀ դրամ
Քանակը- 50,000 հատ
Շրջանառության ժամկետը- 30 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը- 9,0 %
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը- 3 ամիս պարբերականությամբ
Տեղաբաշխողը- «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
Տեղեկացնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են «Նասդաք Օէմէքս Արմենիայի» պարտատոմսերի հիմնական ցուցակում։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով դրանք դառնում են ներդրողների համար պարտադիր:
Հայտ-հանձնարարականը լրացնելուց և տեղաբաշխողին ուղարկելուց հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ, ներդրողը պարտատոմսերի դիմաց պետք է կատարի վճարում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարին․ 1570043120372900
Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2): Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ:
Տեղեկացնենք նաև, որ այս պահին ամբողջությամբ տեղաբաշխվել է նաև ապրիլի 28-ին թողարկված դրամային պարտատոմսերի տրանշն ամբողջությամբ՝ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։
Հիշեցնենք, որ ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի դեպքում ֆիզիկական անձանց կողմից ստացված տոկոսային եկամուտը այլևս չի հարկվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը