04 05 2020

ԼՀԿ-ն առաջարկում է տնտեսվարողներին թույլ տալ օգտվել արտոնյալ հարկային ռեժիմից

ԼՀԿ-ն առաջարկում է տնտեսվարողներին թույլ տալ օգտվել արտոնյալ հարկային ռեժիմից

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով համատեղ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Պատգամավորը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ժամանակավոր հարկային արտոնություններ տնտեսվարողների համար

Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ նախորդ շաբաթվա վերջին գրությամբ դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով համատեղ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։

Մասնավորապես, "Լուսավոր Հայաստան" խմբակցության կողմից մշակված նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքում, որը տնտեսվարողներին թույլ կտա ընթացիկ տարում օգտվել արտոնյալ հարկային ռեժիմից՝ շահութահարկի, դրա կանխավճարների և շրջանառության հարկի մասով։

Առաջարկը բնականաբար կապված է COVID-19-ի համաճարակով ու արտակարգ դրությամբ թելադրված իրավիճակի հետ, որտեղ տնտեսվարողներն ունեն և/կամ ունենալու են իրացվելիության լուրջ խնդիր։

Կառավարությանն առաջարկել ենք նախաձեռնությունը ներկայացնել համահեղինակությամբ, քանի որ ՀՀ Սահմանադրության ուժով՝ օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված սուբյեկտներից միայն Կառավարությունը կարող է անհետաձգելի համարել օրենքի նախագիծը, միաժամանակ՝ Կառավարությունն է մշակում և ընդունում հակաճգնաժամային միջոցառումները։

Պատասխանն ստանալուն պես, այն կհրապարակայնացնեմ այստեղ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ