23 04 2020

Արտաքին պարտքի ավելացումն անխուսափելի է․ Ատոմ Ջանջուղազյան



«Ամենաքննարկվող թեմաներից է դա՝ հատկապես այն երկրներում, որտեղ պետական պարտքի կառուցվածքում մեծ կշիռ ունի արտաքին պարտքը: Դա ՀՀ-ին էլ է վերաբերվում: Նախ, մինչև այժմ ըստ պարտքի բեռի գնահատման ցուցանիշների՝ ՀՀ-ն շարունակում է դասվել ցածր արտաքին պարտք ունեցող երկրների շարքին, բայց անխուսափելի է պարտքի ավելացումը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամը որքանով կազդի ՀՀ արտաքին պարտի հնարավոր փոփոխության վրա, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հակառակ դեպքում չենք ունենա այն միջոցները, որոնք անհրաժեշտ են՝ հակազդելու սպասվող բացասական զարգացումներին: Միջազգային կառույցների վարկային միջոցներն արտաքին պարտքի մաս են: Այլընտրանք կարող է լինել եվրապարտատոմսերի թողարկումը, բայց հիմա միջազգային ֆինանսական շուկաներում անորոշություն է, փոքր է ակտիվությունը»,-նշեց Ատոմ Ջանջուղազյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ