23 04 2020

Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է. ՏՄՊՊՀ

Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին  երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը  շարունակվել է նաև ապրիլին:

Առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով:

Դիտարկված ժամանակահատվածում   երկու տնտեսվարողի մոտ արձանագրվել է նաև  բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ