Ապրիլի 13-ից գործում է տնտեսական գործունեության վերաբերյալ Պարետի նոր որոշում՝ համաձայն որի թույլատրվել են ծխախոտային արտադրությունը, շինարարական գործունեությունը՝ բացառությամբ ավարտվող աշխատանքների, ինչպես նաև շինարարությանը օժանդակող և դրա հետ անմիջականորեն կապված գործունեության տեսակները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Օրինակ՝ թույլատրվում է շինարարության բաղկացուցիչ մաս կազմող շինանյութերի արտադրությունը, իհարկե, որոշ սահմանափակումներով։ Միևնույն ժամանակ, արդեն իսկ թույլատրվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով տնտեսական գործունեությունը կամ դրանց մասերով արտադրությունը»,- ասաց նախարարի տեղակալը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը