ՀՀ Ազգային ժողովի նիստին պատգամավորներն օրակարգում ընդգրկել են «Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որն ավելի վաղ ստացել էր Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի բացասական եզրակացությունը:
Օրենսդրական այս նախաձեռնության էությունն է հավասարեցնել լիզինգի մեխանիզմները և կիրառման շրջանակը ֆինանսական և վարկային մեխանիզմների հետ:
Հիմնական զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղական Նաիրիա Մարգարյանը ներկայացրեց, որ նախագիծը նախատեսում է լիզինգի գործիքը և իր կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսական և վարկավորման այլ գործիքներին:
«Նպատակ է դրվել լիզինգի դաշտը բարելավել ձեռնակատիրական գործունեության իրականացման նպատակով, այն է՝ հիմնական միջոցների ներմուծման, վաճառքի, հայրենասիրական արտադրության խթանման նպատակով, բացի այդ, զարգացնելով լիզինգը, զարգանում է մյուս ոլորտները»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը