ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հակաճգնաժամային 5-րդ միջոցառման մասին կառավարության պատրաստած տեսանյութը։
Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին։ Դրա չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։
Մոտ 4000 տնտեսվարող արդեն օգտվել է այս միջոցառումից, ընդհանուր ավելի քան 593 մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը