ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն։
Տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Հացի և ալյուրի գծով հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա:
Միաժամանակ, ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է համապատասխանաբար 480 , 487 և 489 դրամ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը