06 04 2020

ՊԵԿ-ի հիշեցումը՝ մեքենա ներմուծած անձանց

ՊԵԿ-ի հիշեցումը՝ մեքենա ներմուծած անձանց

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.

_ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,
_ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),
_ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,
_ կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:

Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:

Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ