Վարկային լավ պատմություն ունեցող տնտեսվարողներին կտրվեն անտոկոս վարկեր: Վարկը հայտատուն կստանա 36 ամսով: Առաջին 24 ամսվա վարկն անտոկոս է: 3-րդ տարվա տարեկան տոկոսադրույքը կլինի 12 տոկոս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։
Նա նշեց, որ վարկը տրվում է անկանխիկ և տրվում է աշխատավարձի, կոմունալների, հարկերի վճարման, հումք ձեռք բերելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը