31 03 2020

Փոխարժեքը հատեց 510 դրամ 1 դոլարի դիմաց շեմքը․ ինչո՞ւ

Փոխարժեքը հատեց 510 դրամ 1 դոլարի դիմաց շեմքը․ ինչո՞ւ

Հայկական դրամը շարունակվում է արժեզրկվել դոլարի նկատմամբ։ Եթե 3-4 օր առաջ փոխարժեքը հատեց 500 դրամ 1 դոլարի դիմաց հոգեբանական սահմանը, ապա այժմ այն հատել է 510 դրամը։ Դրամի արժեզրկման հիմնական պատճառը վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տնտեսության ակտիվության կտրուկ նվազումն է։ Այս կացության մեջ Կենտրոնական բանկը փորձում է թույլ չտալ կտրուկ տատանումներ եւ ցնցումներ, ինչը, մեծ հաշվով, հաջողվում է։

Սակայն այս օրերին արժեզրկման տեմպը կարծես թե արագացել է։ Դա պայմանավորված է ինչպես Հայաստանում շարունակվող սահմանափակումներով և տնտեսական կայնքի կաթվածահար լինելու փաստով, այնպես էլ միջազգային շուկայում որոշ արժույթների նկատմամբ դոլարի արժեւորմամբ։ Մասնավորապես, ճապոնացի ներդրողների մոտ դոլարի հավելյալ պահանջարկ կա, ինչը նպաստել է միջազգային բորսաներում դոլարի արժևորմանը։ Ենթադրելի է, որ դրամի արժեզրկումը կշարունակվի, պայմանավորված հիմնականում վերը նշված՝ մեր տնտեսության անգործության գործոնով։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ