31 03 2020

Քննարկվել են ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

Քննարկվել են ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից

Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել օժանդակության գործիքակազմերին և հետագա գործողություններին:

Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են նաև սոցիալական առանձին խմբերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա պատրաստել գործողությունների հստակ քայլեր և միջոցառումներ, որոնք կառավարության որոշումների տեսքով կյանքի կկոչվեն:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները, որպեսզի վաղվանից կառավարության հակաճգնաժամային փաթեթների մի մասից, ինչպես հայտարարվել էր գործադիրի մարտի 26-ի նիստում, շահառուները կարողանան օգտվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ