31 03 2020

Որքան են նվազել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները. Ներկայացնում է ՏՄՊՊՀ-ն

Որքան են նվազել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները. Ներկայացնում է ՏՄՊՊՀ-ն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է  երեք խոշոր տնտեսավարողների մոտ իրականացված վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները՝ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Համաձայն արձանագրված տվյալների՝ ռեգուլյար 92 տեսակի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, պրեմիում 95 տեսակինը՝ 80-60 դրամով, սուպեր 98 տեսակինը՝ 40 դրամով: Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել է նաև դիզելային վառելիքի գների նվազում՝ 20-40 դրամով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ