25 03 2020

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 1 միլիարդի անարդյունավետ ծախս է կատարել. Սերգեյ Բագրատյան



«Ֆինանսական հաշտարարի գրասենյակի վերաբերյալ երեկվա քննարկումների արդյունքում ցանկանում եմ շեշտադրել մի քանի կարևոր փաստեր 1-ին՝ այս կառույցն աշխատում է արդեն արդեն 10 տարի և ամեն տարի 64 մլն դրամ վճարում է միայն գրասենյակի վարձակալության վճար, այսինքն 10 տարում 640 մլն դրամ: Միայն անցած տարի 45 մլն դրամ գործուղումների համար դուրս են գրվել գումարներ, իսկ 10 տարվա համար, եթե միջին թիվ հաշվենք մոտ 400 մլն դրամ՝ գործողումների համար: Արդեն 1 միլիարդ անարդյունավետ ծախս է կատարվել այս գրասնեյակը: Հիմա, եթե այս գրասենյակը այսպիսի հսկայական անարդյունավետ ծախսեր ունի, արդյոք արդյունավետ կիրականացնի՞ քաղաքացիների շահերի պաշտպանությունը»,- մարտի 25-ին Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ