Նավթը մեկ շաբաթում «արժեզրկվել» է 19%-ով, իսկ գնանկումից ի վեր` 40%-ով: Brent ապրանքանիշի նավթն ավարտել է վաճառքը բարելի համար 27,38 դոլարով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով աճուրդի տվյալներին։
Մարտի 13-ին Brent-ն ավարտել էր վաճառքը բարելի համար 33,85 դոլարով, իսկ մարտի 6-ին` 45,27 դոլարով:
Մարտի սկզբից սկսվել է նավթի գնանկումը։ ՕՊԵԿ+-ի երկրները համաձայնության չեկան ո՛չ նավթի արդյունահանման կրճատման գործարքի պայմանները փոփոխելու, ո՛չ էլ գործարքը երկարաձգելու հարցով: Ռուսաստանի Դաշնությունն առաջարկեց պահպանել առկա պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան` լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը