14 03 2020

Պետք է արտակարգ դրություն մտցնել և ֆինանսական շուկան սառեցնել. Արթուր Դանիելյան

Պետք է արտակարգ դրություն մտցնել և ֆինանսական շուկան սառեցնել. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի քանի շաբաթ առաջ քայլառաստները հավեսով հեգնում ու խուճապ տարածելու մեջ էին մեղադրում նրանց, ովքեր պնդում էին, որ սա հասարակ գրիպ չի ու, որ բոլորիս շունն ա դառնալու: Հիմա գիշերը չենջերում դոլարը արդեն 497 էր, ով գիտի մինչև բանկային օրվա բացումը երկուշաբթի օրը ուր ա հասնելու: Էլ չեմ ասում տակ տվող սպասարկման սեկտորի մասին, որը երկրի ՀՆԱ-ի 70% ա! Էդ անտերը մաթեմ ա, ինչքան ուզում ես հանգստացնող կոչ արա: Պետք ա շտապ արտակարգ դրություն մտցնել ու առաջին հերթին ֆինանսական շուկան սառեցնել ու թողնել միայն փոխանցումները աշխատեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ