14 03 2020

Կորոնավիրուսը՝ կառավարության խոստումները հեռու տշելու առիթ․ Գևորգ Պետրոսյան

Կորոնավիրուսը՝ կառավարության խոստումները հեռու տշելու առիթ․  Գևորգ Պետրոսյան

Կորոնավիրուսը փրկում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Դե, ինչպես ասում են՝ «չկա չարիք՝ առանց բարիքի»:

Տնտեսական հեղափոխության ու մարդկանց կյանքը բարելավելու՝ դեռեւս չիրականացված խոստումը դարձյալ մի քանի ամիս հեռու տշելու առիթն այս անգամ կորոնավիրուսն է:

Կառավարությունը յոթ երգ է երգում, յոթն էլ հայտնի վիրուսի մասին:

Դե իսկ ժողովուրդը դեռ համբերատար սպասում է:

Հա, չմոռանանք, որ կորոնավիրուսի տարածման մեղավորը ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ քաղաքացին:

Հերիք չի, որ նա իր գլխից չի հանում աղքատությունն ու շարունակում է սոված ապրել, մի բան էլ՝ օրը մի քանի անգամ չի չափում իր ջերմաստիճանը եւ չի ինքնամեկուսացվում:

Արա, բայց ինչ ամոթ ա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ