10 03 2020

2019 թվականին արտադրվել է 480 արկղ ավել ձու. Սերգեյ Ստեփանյան



«Եղել է ձվի գերարտադրություն: Մենք տարվա սկզբից էլ դա կանխատեսել էինք: 19 թվականը հաջող տարի էր թռչնաբույծների համար, դա պայմանավորված էր և կենսական անվտանգության պայմանների բարելավմամբ և բնակլիմայական և ներդրումային քաղաքականության արդյունքում: Մենք 19 թվականին ունեցանք 10 դրամ գնի նվազում: 19 թվականին ավելացան երկու մասնագիտացված տնտեսություններ, որոնք դուրս էին եկել նախկինում սննկացման պատճառով: Անհրաժեշտություն կար ապահովել տարեկան 2400 արկղ ձու, բայց տարվա կտրվածքով արտադրեցինք 2880 արկղ, 480 արկղ ավել»,- մարտի 10-ին րագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ