Տնտեսագետ Կարեն Ադոնցը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Եթե շտապ չանցնենք՝ «տնտեսական հատուկ դրության», հավանականությունը, որ հայտնվելու ենք «աննախադեպ» ծանր վիճակում՝ շատ բարձր է
Էնպես չի, որ չի խոսվել դրա մասին.
Ասվել է, որ անթույլատրելի է մնալ նեղ, սահմանափակ ոլորտներով տնտեսության կառուցվածքի հույսին, որ տուրիզմն ու վերամշակող ոլորտը (էն էլ մեկ շուկայի վրա կողմնորոշված) խոցելի են։
Ասվել է, որ շտապ տնտեսության կառուցվածքը պետք է համալրել նոր ոլորտներով, նոր շռւկաներով։ Ասվել է, որ նոր արտադրող ոլորտների համար բացարձակ չկան բարենպաստ ներդրումային պայմաններ։
Ասվել է, որ կարճ ժամանակ արտարժույթի ավելցուկ կունենանք, չգնեք դնեք «բարձի» տակ (պահուստներ կուտակեք)։ Ձեր գործը՝ մշտապես շահագրգռել ներդրողներին, որ նրանք մաքրեն արտարժույթի ավեցուկը՝ ներմուծելով հումք, մեքենասարքավորումներ, զարգացնելով նոր ոլորտներ։
Ասվել է, որ արդյունավետ տնտեսական աճ չունենք։ Ներքին վարկային բեռի կտրուկ ավելացմամբ ընդլայնում ենք տնտեսությունը, զուգահեռ ուռճացնելով դրամական բազան։ Ներքին վարկերը մեր վերջին ռեսուրսն են, դրանք էլ արտաքին վարկերի պես սահման ունեն՝ շուտով հավասարակշռվելու են եկամուտների հետ, դառնան ռիսկային ու վերջ՝ կմնա միակ փրկօղակը՝ պետական բյուջեն։
Ասվել է, որ հնարավոր է մեկ կետում երկարաժամկետ հատվեն՝ ռուբլու կտրուկ անկումը (վերամշակող ոլորտ), պղնձի գների անկումը, զուրիզմի ծավալների անկումը եւ այլն եւ այսպես շարունակ։
Չնկարագրեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ՝ հույս ունենալով, որ դրան չի հասնի։ Ապշել կարելի է՝ այս աստիճանի չհասկանալ սեփական վիճակն ու շարունակել աննպատակ մսխել վերջին ռեսուրսները։ Չստացվի, որ «օլիգարխիկ ճահճից» դուրս գալու ճանապարհին, հայտնվենք «տնտեսական կրակի» մեջ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը