28 02 2020

Այս հանրաքվեն վնասում է ներդրումային միջավայրին․ Արծվիկ Մինասյան



Առաջին հայացքից տպավորություն է, որ երկրի տնտեսության մեջ լուրջ առաջընթաց ունենք, բայց մեր տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին,  «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

«Հիմնարար փոփոխություններ տնտեսության կառուցվածքում և դեպի առաջընթաց ապահովող քաղաքականության մասով, ցավոք, այս պահին չունենք: Դա է ցույց տալիս կառուցվածքում աճի նպաստմանը զուգահեռ այն ոլորտներում ակնումները, որոնք իրական տնտեսական համակարգ են ներկայացնում, ինչպես օրինակ գյուղատնտեսությունն է։ Ցավոք, մենք այստեղ  ունենք շուրջ 60 մլրդ դրամով պակաս ստեղծված հավելյալ արժեք, քան 2018-ին է եղել»,- ասաց ՀՅԴ անդամը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ