Վարչապետն ասում է, որ մարդկանց կյանքը լավացել է ու որպես օրինակ բերում է 50 եվրոյով Եվրոպա գնալը։ Արդյո՞ք դա մարդկանց տնտեսական վիճակի բարելավում է, որովհետև մարդիկ ասում են, որ ավելի լավ կլիներ սննդամթերքի գնաճ չլիներ, գհազը էժանանար․ լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցը տրվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Նա նախ հարցրեց՝ որպես նախարա՞ր է հարցը տրվում, թե՝ քաղաքացի։ Ապա շարունակեց․ «Դա օրինաչափ է, էդպես էլ կլինի, չի կարող մեկ երևույթի համար լիել միասնական ընկալում։ Արդյո՞ք 50 եվրոյով Եվրոպագ նալը հնարավորություն է։ Միանշանակ հնարավորություն է։ Դա հնարավորությո՞ւն է փոխել մի տեղ աշխարհընկալումը, աշխարհայացքը, արժեքային համակարգի վերաբերյալ մտորումներ ունենալ, վերցնել այն, ինչ լավն է, տեսնել այլ ստանդարտներ, որոնցով մարդիկ ապրում են և ձգտել դրան, թե՞՝ ոչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը