13 02 2020

Օդային նոր պայմանագիր՝ Հայաստանի և Հորդանանի միջև. Տաթևիկ Ռևազյան



Հայաստանի և Հորդանանի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին պայմանագիր է ստորագրվել, որն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով՝ պայմանագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև պատշաճ և լիրաժեք թռիչքների կարգավորմանը, որը հիմք կարող է հանդիսանալ կանոնավոր չվերթների իրականացմանը. «Այն ուղղված է հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն երկու երկրների միջև: Պայմանագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասրկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների Գևորգ Պապոյանի հարցին, թե Հայաստանի և Հորդանանի միջև զբոսաշրջային հոսքերն ինչպիսին են, և Հորդանանից շատ զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ ինչ է արվում, Տաթևիկ Ռևազյանը պատասխանեց. «Իրականում պետք չէ սահամնափակվել, եթե հոսքը շատ չէ այսօրվա դրույամբ, որովհետև ավիաընկերությունը կարող է այդ հոսքը ստեղծել: Հորդանանի պարագայում  մի քիչ բարդ է, որովհետև ես երբ գնացի Աման, խոսեցի  Հորդանանում գրանցված բոլոր ավիաընկերությունների հետ, հետո վերադարձա և խոսեցի այստեղի ավիաընկերությունների հետ, և պարզ հետաքրքրություն դեռ չկա, բայց դա չի նշանակում, որ պետք չէ կարգավորել այդ ամենը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ