04 02 2020

Վրաստանը կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք ՀԴՄ-ի մակարդակին ենք․Արամ Սարգսյան

Վրաստանը կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք ՀԴՄ-ի մակարդակին ենք․Արամ Սարգսյան

ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը գրում է․

«Իհարկե ճիշտ եւ օրենքի պահանջ է ՀԴՄ կտրոն տպելը եւ, բնականաբար, ցանկացած պետական պաշտոնյա պետք է հետամուտ լինի կտրոնը ստանալուն: Բայց ես համոզված եմ, որ երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ:

Ու Հայաստանը բացառություն չէ: Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել: Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք։ Վաղուց ժամանակն է տարածաշրջանային նշանակության կարեւոր ծրագրեր մշակելու եւ իրացնելու: Թե մարդկային, թե ռեսուրսային, թե մտավոր ներուժը մենք ունենք։ Տեսնել է պետք»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ այցելել էր Արցախի ռեստորաններից մեկը, որտեղ ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառով սկանդալ էր բարձրացրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ