04 02 2020

ԵՏՄ սահմաններով կանխիկ գումար տեղափոխելու նոր կանոններ են գործում

ԵՏՄ սահմաններով կանխիկ գումար տեղափոխելու նոր կանոններ են գործում

Դաշնային մաքսային ծառայությունը հայտնում է, որ 2020թ․ փետրվարի 4-ից ԵՏՄ տարածքում ուժի մեջ են մտնում միության մաքսային սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները։

ԵԱՏՄ մաքսային սահմանով 100 000 դոլարից ավելի դրամական միջոցներ տեղափոխող քաղաքացիները պարտավոր կլինեն ոչ միայն հայտարարագրել դրանք, այլև դրանց ծագման մասին փաստաթուղթ ներկայացնել, այդ թվում՝ կոնվերսիոն գործառնությունների իրականացման ժամանակ բանկային փաստաթղթերը, հաշվից գումարի դուրսգրման, վարկի ստացման փաստաթղթեր, քաղաքացիա-իրավական գործարքները հաստատող փաստաթղթեր (ժառանգության, նվիրատվության և այլն)։

Այդ միջոցներն ուղղված են դրամական միջոցների անդրսահմանային տեղաշարժի հայտնաբերմանը և դադարեցմանը, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման կամ հանցավոր եղանակով ստացված միջոցների օրինականացման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ