«Տնտեսական տեսանկյունից պետական մարմինները հիմա պետք է ավելի ուշադիր լինեն, քան նախկինում և հավանաբար փաթեթեները ավելի խորը կուսումնասիրվեն: Ենթադրում եմ, որ «ՀայՌուսգազարդ»-ն էլ չի գնա այնպիսի ռիսկերի, որ ուռճացված գներ ներկայացնի: Ելնելով այդ տրամաբանությունից, եթե այնտեղ մոտավորապես 30 դոլարի չափով են իրենց հաշվարկները ցույց տալիս, երբեք այդպիսի գին չի լինի, որովհետև դա էականորեն կազդի Հայաստանի տնեսական մրցունակության վրա, հատկապես այն արտադրությունները, որոնք, որ էներգատար են և որոնք օգտագործում են գազը, բացի դրանից գազը նաև օգտագործվում է այլ արտադրություններում և կենցաղում, հետևաբար գազի գնի այդպիսի շեշտակի թանկացումը էականորեն կարող է ազդել»,- փետրվարի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը