03 02 2020

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆել. որակական և քանակական մեծ աճ

Ամերիաբանկի մանրածախ վարկավորման պորտֆելը 2019թ. աճել է 48%-ով և տարեվերջին կազմել 178 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճին զուգահեռ հաշվետու տարվա ընթացքում կտրուկ նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը*` 3,8 %-ից դառնալով 1,9 %: 2019թ-ին Բանկի մանրածախ վարկավորման միջին ամսական ծավալը գերազանցել է 10 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է ընդհանուր վարկավորման ծավալով պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական համակարգում. 2019 թ. արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 586 մլրդ ՀՀ դրամ:

Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով հանդիսանում է նաև ՀՀ բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն: Բանկը պետբյուջե է վճարել 8,56 մլրդ դրամ հարկ` ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը` 2018 թ-ի 21-ի փոխարեն:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ