25 01 2020

Ի՞նչ է տեղի ունեցել զբոսաշրջային այցելությունների հետ

Ի՞նչ է տեղի ունեցել զբոսաշրջային այցելությունների հետ

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասաց, թե 2019 թվական հունվար-սեպտեմբերին ներգնա զբոսաշրջային այցելությունները նախորդ տարվա համեմատ աճել են 14, 4 տոկոսով: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում․

1․ 2018 թ․-ի հունվար-սեպտեմբերին զբոսաշրջային այցելությունների աճը կազմել էր 8,8 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, նույն 2018 թ․-ի երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիսին, երբ մոլեգնում էր «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը», այցելություններն անգամ նվազել էին։ Արդյունքում, 2018 թ․-ին վերոնշյալ «հեղափոխության» հետեւանքով զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը կտրուկ ընկել էր, որի ֆոնի վրա էլ 2019 թ․-ին արձանագրվել է 14,4տոկոս աճը։

2․ Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ 2017 թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը անհամեմատ ավելի բարձր էր՝ 21 տոկոս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ