Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապրիլից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը: Ֆիննախը նշեց՝ բյուջետային գործընթացն այնպիսին է, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր և անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը:
«Բայց հարցի մյուս կողմն էլ կա. գիտեք, որ բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը՝ անհրաժեշտության դեպում, եթե հանկարծ տարվա ընթացքում կարիք լինի որեւէ արտաքին ազդակի ազդեցությունը մեղմելու: Կառավարությունը ունի բավարար չափով գործիքներ եւ վերջին գործիքը ԱԺ-ում օրենքի փոփոխություն առաջարկելն է: Դրա անհրաժեշտությունը համենայնդեպս հիմա չի կանխատեսվում»,-ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը