2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ի սկզբանե պլանավորված էր ապահովել 1 տրիլիոն 401 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տարվա ընթացքում, հաշվի առնելով մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, ինչը բնական գործընթաց է, ՀՀ կառավարության որոշումների արդյունքում այս ցուցանիշը փոփոխվել և դարձել է վերջին հրապարակված տվյալներով շուրջ 1 տրլն 465 մլրդ դրամ:
Եթե հաշվի առնենք, որ 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամի եկամուտ, ուստի կարելի է փաստել, որ տարեկան ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 62.4 մլրդ դրամով: Նշենք, որ 105.2 մլրդ դրամով գերակատարման մասին խոսելիս հաշվի է առնվել 42.8 մլրդ դրամ գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին:
Սակայն հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ համադրում ենք փաստացի կատարողականը ճշտված տարեկանի պլանի նկատմամբ, արդյունքնում պարզ մաթեմատիկանա հաշվարկի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ 2019թ.-ին պետական բյուջեի գերակատարում չի եղել: Հարկ է նշել, որ գերակատարման կամ թերակատարման մասին համար անհրաժեշտ է փաստացի կատարողականը համադրել ճշտված ցուցանիշների հետ:
Փաստորեն, օրենքով հաստատված բյուջեն իսկապես գերակատարվել է, իսկ ճշտված բյուջեն, որն ավելի բարձր նշաձող էր սահմանում, գերակատարել չի հաջողվել:
2019թ. | Մլրդ դրամ | Մլրդ դրամ |
ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ | 1,401,9 | 1,465,1 (տարեկան ճշտված պլան) |
ՓԱՍՏԱՑԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՏՆԵՐ | 1,464,3 | 1,464,3 |
ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ(ԲԱՑԱՐՁԱԿ) | 62,4 | Զրոյական (-800 հազար) |
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը