13 01 2020

Հիմա չարժե Պարսկաստանի օդային տարածքով թռնել. Տաթևիկ Ռևազյան



Որպես քաղավիացիայի կոմիտե՝ մենք պարտավոր ենք  հայտարարել որևէ ռիսկի մասին, որը կարող է առաջանալ չվերթի ընթացքում: Այս մասին հունվորի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով Իրանի օդային տարածքում թռիչքներին:

«Ի վերջո, ավիաընկերությունն է թռիչքային անվտանգության պատասխանատուն,  և ինքն է  որոշում կայացնելու մեր խորհուրդին հետևե՞լ, թե՞ ոչ, բայց մենք նման հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ, մենք համագործակցում ենք միջազգային  կառույցների հետ շատ սերտորեն,  և այդ կարծիքին գալիս ենք միջազգային կառույցներից, որ հիմա չարժե Պարսկաստանի օդային տարածքով թռնել, և պետք է զգույշ լինել: Կոնկրետ ժամանակը հնարավոր չի ասել, դա կապված է քննության հետ»,« ասաց Ռևազյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ