Փոքր խնդիրներ կարող են առաջանալ վաղվա «ՌայնԷյր»-ի առաջին չվերթի հետ կապված: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ ահնդիպմանն ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:
«Իտալիայում կարգավորները որոշել են գործադուլ անել, որն ազդելու է չվերթի վրա: Դա «ՌայնԷյր»-ի կամ էլ մեր մեղքը չէ: Կարգավարներն էնտեղ որոշել են գործադուլ անել և այսօր ավելի պարզ կլինի՝ ինչ է դա նշանակելու Հայաստանի համար»,- նշեց Տաթևիկ Ռևազյանը:
Նա նաև հավելեց, որ «ՌայնԷյր»-ի ղեկավարության հետ կապ է հաստատել, որտեղից ասել են, որ խնդիրներ կան, բայց չվերթը չի չեղարկվի, հնարավոր է ուշացումներ լինեն. «Հետևեք մեր կայքին, հենց որ կոնկրետ տվյալներ ունենանք և որևէ փոփոխություն լինի չվերթի հետ կապված, կներկայացնենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը