25 12 2019

Եթե չգիտեն՝ 120, թե 250 մլն է անհրաժեշտ, բա ի՞նչ են քննարկել. նախկին թաղապետ

Եթե չգիտեն՝ 120, թե 250 մլն է անհրաժեշտ, բա ի՞նչ են քննարկել. նախկին թաղապետ

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը գրում է․

«Այսօր Ավագանու նիստի ընթացքում քաղաքային իշխանությունները խոսելով տրանսպորտի խնդրի լուծումից՝ հայտարարեցին, որ 120, 150 կամ միգուցե 250 մլն դոլար է անհրաժեշտ և այդ գումարը կառավարության աջակցությամբ վարկային միջոցներով կստեղծեն։

Նախ ասեմ, եթե քաղաքապետարանը դեռ չգիտի 120 թե 250 մլն է անհրաժեշտ, բա ի՞նչ են քննարկել ու ինչի՞ շուրջ են համաձայնություն ձեռք բերել կառավարության հետ։ Կամ էլ հենց քաղաքապետը չի տիրապետում խնդրին։ 120 մլն-ի և 250մլն-ի մեջ եղած տարբերությանը էական նշանակություն չտալուն ուրիշ կերպ մեկնաբանել չեմ ուզում։

Երկրորդ՝ իսկ ինչի՞ են ուզում պետությունը մտցնել վարկային բեռի տակ, եթե այդ նույն խնդրի լուծմանը կարելի է ներգրավել գումարներ մասնավոր սեկտորից։ Բնավ թող տպավորություն չստեղծվի թե ես դեմ եմ վարկային միջոցներ ներգրավելուն։

Երևանը վարկ կարող էր ներգրավել օրինակ՝ նոր ենթակառուցվածքներ ստեղծելուն, որտեղ իրատեսական չի ներդրողների ներգրավումը։ Խոսքը նոր ճանապարհների կառուցումն է։ Չէ՞ որ այսօր արդեն երևանյան խցանումներն օրհասական են դարձել։

Այնինչ մեր գումարներն ուղղվում են այնպիսի ոլորտներին( աղբահանություն, կանաչապատում, լուսավորություն, տրանսպորտ և այլն), որոնք կարող են ֆինանսավորվել ներդրողների շնորհիվ։

Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ մի պարզ աքսիոմա՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԲԻԶՆԵՍ ԿԱՌԱՎԱՐԻՉ Է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ