13  12  2019

Որքան ներդրում է եկել Հայաստան՝ Քոչարյանից մինչև Փաշինյան․ Lurer.com

Որքան ներդրում է եկել Հայաստան՝ Քոչարյանից մինչև Փաշինյան․ Lurer.com

Lurer.com-ը գրում է․ «Վերջին շրջանում ներդրումների թեման կրկին թրենդային է դարձել: Պատճառն էլ թերևս պարզ է, խոստացված 800 միլիոն ներդրումներն այդպես էլ սառույցին գրվեցին: Մեկ տարի անց էլ ներդրումային դինամիկան դեռևս մտահոգիչ է:
 
Իսկ ինչպիսի՞ն էր այդ դինամիկան 2000-ականներից, ասել է թե՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից մինչ օրս: Ի՞նչ հաջողություն են գրանցել նրանք:
 
Եվ այսպես՝ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ի նկատմամբ առավելագույնը կազմել է 11․6%` Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, նվազագույնը 0․13%՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին տարում։ Սերժ Սարգսյանի օրոք միջին ցուցանիշը եղել է 4.7%, իսկ Արմեն Սարգսյանի կառավարման ընթացքում ներդրումների ցուցանիշը եղել է 4.4%։ 2019 թ. 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։
 
Խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ։ Դրանք ավելի քան 28,7 մլրդ դրամով կամ շուրջ 60 մլն դոլարով քիչ են, քան 2018 թ. նույն ժամանակահատվածում։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների՝ անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն դոլար: Ինչպես տեսնում ենք, անգամ հեմամետական կտրվածքով, հետհեղափոխական Հայաստանի ներդրումային դաշտը, որը պետքա լիներ շատ ավելի գրավիչ, այսօր զիջում է նախկին տարիների ցուցանիշներին և դրա համար կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնցից առաջին հերթին պետք է ընդգծել նոր իշխանությունների վարած հարկային քաղաքականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ