Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Սևանա լիճ ձկների բացթողումների մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
««Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ:
Բացթողումները կշարունակվեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը