13 11 2019

Ձմռանը գազը չի թանկանա․ փոխվարչապետ

Ձմռանը գազը չի թանկանա․ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ հարցուպատասխանին հայտնեց, որ ձմռայնը գազի չի թանկանա։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են եւ կշարունակվեն:

«Դա նորմալ գործընթաց է: Այո, մենք միշտ պետք է տվյալ հարցով բանակցություններ վարենք: Այժմ կարող եմ վստահ ասել, որ մենք կարող ենք դիտարկել բանակցությունների միջանկյալ արդյունքները, եւ հայտնել, որ ձմռան ամիսներին Հայաստանի քաղաքացիների համար գազի գինը չի բարձրանա, եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը այդ հարցը չի քննարկվելու»,- նշեց փոխվարչապետը:    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ