15 10 2019

ԱԺ-ում քննարկել են բյուջեի կիսամյակային կատարողականը

ԱԺ-ում քննարկել են բյուջեի կիսամյակային կատարողականը

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 15-ի նիստում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2019 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը։

«2 տրիլիոն 724 մլրդ դրամ է կազմել առաջին կիսամյակի ՀՆԱ-ն, որը 10 տոկոսով ավելի է համեմատությամբ, այդ ցուցանիշը հետաքրքրական է, քանի որ կանխորոշում է եկամուտները, որոնք հնարավոր է օգտագործել ծրագրերի ֆինանսավորման համար, ըստ այդմ՝ 758,5 մլրդ դրամ եկամուտներ են արձանագրվել, որոնցից սեփական եկամուտները կազմել են 752 մլրդ դրամ, ընդ որում՝ տեսակարար մեծ կշիռ է ունեցել հարկային եկամուտների մասը՝ 713 մլրդ դրամ:

Առաջին կիսամյակի հարկային եկամուտների ծրագրված համամասնությունների համեմատ՝ կատարման ցուցանիշը 55.3 մլրդ դրամով ավելի է։ Նախորդ տարվա համեմատ` 24.5 տոկոսով ավելի հարկային եկամուտներ են արձանագրվել տարվա առաջին կիսամյակի արդյունքներով:

Շուրջ 6.7 մլն դրամ էլ կազմել են պաշտոնական դրամաշնորհների մուտքերը։ Ծախսերի մասում ունենք կատարման ցածր աստիճան, սա մենք դիտարկում ենք որպես օրակարգային խնդիրներից մեկը, միայն նախատեսելը և հնարավորություն ունենալը բավարար չեն, նաև պետք է ձևավորվեն կարողությունները՝ թե՛ որպես պատվիրատու, թե՛ որպես կապալառու»,-ներկայացրել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նիստի տեսագրությունը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ