«Այս 1.5 տարվա մեջ սեփականության վերաբաշխման որևէ դեպք չի եղել: Անկեղծ ուզում եմ ասել՝ շատ մեծ է եղել և կա գայթակղությունը, երբ ասենք՝ մի սովորական, շարքային քաղաքացի կնոջ անունով գրված է սեփականություն: Եվ ես 100 տոկոսով, և ոչ միայն ես, շատերը, իրավապահ մարմինները, գիտեն, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերել կոնկրետ միջոցներով և այլն: Եվ մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել՝ այդ կնոջը բերեք և ասեք, որ ինքը նոտարով գրի, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը»,- այս մասին հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը