Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցություններին:
«Կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի: Ապագայի համար էլ պետք է աշխատենք, շարունակենք բանակցել, փորձենք այնպես անել, որ ընդհանրապես չլինի։ Հնարավոր է գտնել մեկ բաղադրիչ, որ չհանգեցնի թանկացման»,-նշեց նա:
Անդրադառնալով այն հարցին, որ ռուսների համար Իրանի հետ համագործակցությունը կարող է քաղաքական խնդիր համարվել, փոխվարչապետն ասաց. «Կարծում եմ, որ պետք չէ այդ հարցը քաղաքականացնել, նման խնդիր չկա, ի վերջո տարածաշրջանում պետք է լինի էներգետիկ համակարգերի որոշակի գործառնական ինտեգրացիա, և այդ շրջանակում համագործակցությունը, կարծում եմ, որ լրիվ բնականոն է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը