ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը։
Նիկոլ Փաշինյանը ևս հրապարակել է հոլովակը ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարեւոր լրացում է:
Հ.Գ. Ձեր մեկնաբանություններին ի պատասխան պարզաբանում ստացա ՔԿ-ից, որ նյութը կառուցվել է «Լիդիան» ընկերությունների տված պարզաբանումների, բացատրություններում առկա նյութերի հիման վրա: Նյութը տեղադրելու նպատակը մեկն է, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե Քննչական կոմիտեն ինչ տեղեկությունների վրա է հիմնվել եւ ինչ տեղեկություններ է հիմնավորված համարել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը