«Վարչապետը խոստացավ, որ Ջերմուկում կհանդիպենք, երկար քննարկելու թեմա ունենք», -Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման վերաբերյալ քննարկում հետո լրագրողներին հայտարարեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ասաց, որ վարչապետը հստակ չի շեշտել, լինելու՞ է շահագործում, թե՞ ոչ. «Կլինեն քննարկումներ», - ասաց նա:
Հարցին՝ անձամբ ինքն ի՞նչ տեսակետ ունի՝ Հովհաննիսյանն ասաց.
«Որպես համայնքի ղեկավար՝ կողմ եմ իմ բնակիչներին: Ես ծնվել եմ Ջերմուկ առողջարանային քաղաքում, իմ ծնողներն աշխատել են Ջերմուկ առողջարանում: Մեզ համար անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը