07 08 2019

Հուլիսին ՀՀ օդակայաններում ուղևորահոսքն աճել է 16.7%-ով

Հուլիսին ՀՀ օդակայաններում ուղևորահոսքն աճել է 16.7%-ով

Ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 371,883 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.7 տոկոսով: Այս մասին հայտնել են «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

2019թ. հուլիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 18.7 տոկոսով: Եթե 2018թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 300,674 ուղեւոր, ապա 2019թ. հուլիսի ցուցանիշը կազմում է 356,934 ուղեւոր:

2019 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 14,949 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,898 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 16.5 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 1,692,494 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 7.7 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ