07 08 2019

Հաստատել ենք 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Նիկոլ Փաշինյան

Հաստատել ենք 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս տարի հաստատել են 23․2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում։ Նա գրում է․

«Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից:

Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները:

Այս ծրագրերի շրջանակներում.

- 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբբարեկարվեն,

- 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

- 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,

- 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,

- 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,

- 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,

- 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

- 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,

- 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»,- գրել է վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ