15 07 2019

Նեղսրտած չեմ, ծիծաղացել եմ. Տաթևիկ Ռևազյանը՝ «սիրուն աղջիկ» արտահայտության մասին



ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրեն ուղղված «սիրուն աղջիկ» արտահայտությանը՝ նշելով, որ նեղսրտած չի այդ արտահայտությունից, ընդհակառակը լավ ծիծաղել է:

«Գիտեք, ես կարևոր եմ համարում այն, որ Հայաստանում փոփոխություններ լինեն: Սովորենք, որ պաշտոնյան անպայման չէ լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ, չգիտեմ… կոռումպացված: Այսինքն՝ մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես որևէ չափանիշներին չէի համապատասխանում մինչեւ քաղավիացիա ընդունվելը, որովհետեւ ես այդ անձնավորությունը չէի, ու շատերը շատ դժվար են դա ընդունում»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ