09 07 2019

Ամուլսարի հարցը կրկին հետաձգվում է

Ամուլսարի հարցը կրկին հետաձգվում է

Հայաստանի Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:

Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ», - նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ