11 06 2019

Ֆինանսական համակարգում ռիսկեր են եղել արտաքին միջավայրից. Անդրանիկ Գրիգորյան



«Ֆինանսական համակարգում ռիսկեր ի կուտակման տեսանկյունից որոշակի փոփոխություններ են եղել: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2018-ին ավելի շատ բխել են արտաքին միջավայրից»,- հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Անդրադառնալով հիպոթեքային վարկավորմանը՝ Գրիգորյանը նշեց, որ հիպոթեքային վարկերը բաշխված են բոլոր մարզերում. «Հիպոթեքային վարկերը հասանելի են, նման պայմանները աննախադեպ են: 7,5 տոկոսով հնարավոր է ձեռք բերել հիպոթեքային վարկ, ինչն աննախադեպ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև հետխորհրդային երկրների հետ համեմատ: Հասանելիությունը մեծ է, քանի որ օբյեկտիվ չափանիշներ է սահմանված, բոլոր անձիք ովքեր բավարարում են չափանիշներին, ստանում են հիպոթեքային վարկ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ