10 06 2019

Կառավարման համակարգում լուրջ թերացումներ կան. Մեսրոպ Մանուկյան



«ԱԺ-ում քննարկվում էր բյուջեի ծախսային մասը, որ հաստատվի: Ակնհայտ է, որ ներկայացված թվերից պարզ դարձավ, որ  3.6 միլիարդ դրամ ծախսային հատվածը թերակատարվել է, այսինքն՝ ծախսերը չեն կատարվել, որի առյուծի բաժինը վերաբերում է բնակարանաշինությանը, որտեղ կատարվել է 46 տոկոսը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նա նշեց, որ Ֆինանսների նախարարը ևս փաստեց, որ միայն մի ծրագրով կես միլիոն դոլարի վնաս են փոխհատուցել. «Նրանք մի կողմից մեղադրում են, որ կոռուպցիոն ռիսկեր են նկատում շինարարության ոլորտում, մյուս կողմից հայտարարվում է՝ կոռուպցիա չկա: Իրար հակասող փաստարկներից քաղաքացին է տուժում, քանի որ այդ գումարը մտնում է տնտեսության մեջ և մուլտիպլիկատորի էֆեկտով ազդում ՀՆԱ-ի վրա, նաև` ճյուղային ազդեցություն ունենում: Այս պարագայում արդեն խնդիր ունենք, որ կառավարման համակարգում լուրջ թերացումներ կան, որոնք առարկայական են, և չի հաջողվում վերացնել»,- ասաց Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ