ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովին իր ելույթում խոսել է վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ու տնտեսական փոփոխությունների մասին և իտալացի գործարարներին վստահեցրել, որ Հայաստանում ապահով է ներդրումներ կատարելը և ՀՀ-ում սեփականության իրավունքը երաշխավորված է.
«Դուք Հայաստանում հայտնվել եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն իսկապես ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորությունները ձեր և ձեր ընկերությունների իրացման համար դաշտ ստեղծելու համար: Ուրախ եմ արձանագրել, որ մեր տնտեսական կապերն ավելանում են, ավանդական են, մարդկային, մշակութային, մշակութային բաղադրիչ ունեն, մեր ժողովուրդներն իրենց ընկալումներով և ավանդույթներով իրար մոտ են, ժողովուրդների միջև կա տրադիցիոն ջերմություն, և դա բարենպաստ ֆոն և պայմաններ է ստեղծում, որ կապերը զարգանան, ներդրումներ հոսեն դեպի ՀՀ»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը