07 06 2019

Էդ շիլափլավը ստեղծվել է, որովհետև ճիշտ բան են առաջարկում, չեք ընդունում. Մելքումյանը՝ Պողոսյանին



«Ժամանակին երկու անգամ առաջարկել եմ 115 մլն շրջանառության հարկի շեմը չիջեցնելու օրենսդրական նախաձեռնությունը, որը մերժվել է»,- Ազգային ժողովում հարկային օրենսգրքի փաթեթի քննարկումների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նկատեց, որ շրջանառության հրակը չպետք է իջեցվեր 58 մլն-ի. « Որոշ մարդիկ գիտե՞ք ինչ են անում, 50 մլն-ից հետո էլ ՀԴՄ չեն խփում, որ շեմը չհատի: Էդ շիլափլավը ստեղծվել է նրա արդյունքում, որ ճիշտ բան են առաջարկում, չեք ընդունում: Էն ժամանակ բերեիք փոփոխությունները, որևէ մեկը ձեր ձեռքը բռնե՞լ էր»:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ի պատասխան Մելքումյանի նշեց, որ կառավարությունը ժամանակին մերժել է նրա առաջարկը, որովհետև տեղային լուծում է դա եղել: Առաջարկված փոփոխությունը բյուջեի վրա կորուստ էր թողնելու, բայց դրա փոխարեն որևէ լուծում չի առաջարկվել:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ